Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

«Օրական 5 միրգ» կանոնը չի աշխատում

«Օրական 5 միրգ» կանոնը չի աշխատում

Հետազոտողների միջազգային թիմի մասնագետները հաստատում են, որ 1990 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ձեւավորված «Օրական 5 միրգը եւ բանջարեղենը պաշտպանում են քաղցկեղից» կանոնը չի աշխատում։

 

Ընդամենը 2,5 տոկոս դեպքերում է հնարավոր քաղցկեղը կանխել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը մեծացնելով։ Ընդ որում՝ բանջարեղեններն ավելի արդյունավետ են աշխատում։ Լոլիկի մեջ, օրինակ՝ կա լիկոպեն, որն իջեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը։ Բրոկկոլին հարուստ է քիմիական այնպիսի նյութերով, որոնք նվազեցնում են աղիքների քաղցկեղի զարգացման ռիսկը։ Մյուս կողմից, ինչպես խոստովանում են գիտնականները, 2,5 տոկոսը դա միայն Մեծ Բրիտանիայում տարեկան 7 հազար մարդ է կազմում։

 

Հետեւաբար, պետք է ոչ այնքան հույսը դնել բանջարեղենի վրա, որքան հավասարակշռված սննդակարգին զուգահեռ հրաժարվել վնասակար սովորություններից՝ թողնել ծխելը եւ կրճատել ալկոհոլի օգտագործումը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ